31.07.2025
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը նախատեսված է սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում
06.08.2019
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը նախատեսված է սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում

Չնայած կառավարությունը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, և ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, պարզվում է՝ հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը: «Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, և այդ ծրագրում ներկայացված են առաջիկա անելիքները, և ամրագրված են դրանց ժամկետները։ Միջոցառման իրականացման ժամկետ նախանշված է սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը։ Եվ այս պարագայում տեղեկություններն ու մեկնաբանությունները, թե կառավարությունը չի շտապում կոնվենցիայի վավերացման հարցում, ի չիք են դառնում, քանի որ փաստացի ժամկետ վաղուց է նախանշված»,- գրում է թերթը։