ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշանակվել է Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ղեկավար խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են կառավարությունից: