19.02.2026
Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ
prev Նախորդ նորություն

ԱԱԾ պետը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել

Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը մոտ մեկ շաբաթ է աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ օրս չի ստորագրվել:


«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը հայտնում է, որ ըստ լրատվականի՝ ԱԱԾ տնօրենի դիմում գրելու պատճառը Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի` Էդուարդ Մարտիրոսյանի առաջին տեղակալ նշանակվելու փաստն է, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանի՝ ուժային կառույցի աշխատանքներին միջամտելը։


«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ԱԱԾ-ից հերքել են լուրը՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և շարունակում է իր աշխատանքը։


 


 

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Հորդանանի թագավորին
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան