15.07.2025
Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ
prev Նախորդ նորություն

Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահին է ներկայացրել իրավիճակը առաջնագծում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանին:


Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ պաշտպանության բանակի հրամանատարը նախագահին զեկուցել է առաջնագծում տիրող օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից անցկացվող զորավարժությունների, դրանց բնույթի և տեղաշարժերի մասին՝ հավաստիացնելով, որ Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումներն ուշադիր հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին:

Նախագահ Հարությունյանը նշել է, որ Հանրապետության իշխանությունները՝ զինված ուժերի հրամանատարական կազմի հետ միասին, կատարելու են առավելագույնը երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ:

Նախագահը մասնավորապես ընդգծել է, որ առաջիկայում շոշափելի քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու նպատակով:

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ հյուպատոսական ընդունելության կարգի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները