8.04.2025
Վարչապետը որոշում է ստորագրել. զեկույց մշակելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի
prev Նախորդ նորություն

Սյունիքի մարզում վթարվել է կորոնավիրուսով վարակվածի տեղափոխող շտապօգնության մեքենան

Մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. տեղեկացնում է Shamshyan.com-ը:


Ժամը 20:30ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» 525 AO 61 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած Mercedes E-200 մակնիշի 19 ՍՏ 745 համարանիշի ավտոմեքենաները:


Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:


Հետաքննիչի հանձնարարականով, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Վ. Բաբայանը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):


Նշվում է, որ «Jinbei»-ը շտապօգնության մեքենա է և վարորդը բժշկի ուղեկցությամբ Երևանից Կապան էր տեղափոխում կորոնավիրուսով վարակակիր պացիենտի:


Վթարից հետո պացիենտը Կապան է տեղափոխվել Սիսիանի շտապօգնության ախտահանված հատուկ մեքենայով:


 

Նոր հակառեկորդ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 452 նոր դեպք և 6 մահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը