9.07.2025
Վեց մահ կորոնավիրուսից և մեկ մայրական մահ. ԱՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանում առաջնահերթ կկառուցվի առավել վտանգաված 46 դպրոց. Պապիկյան

Հայաստանում առաջնահերթ կկառուցվի առավել վտանգաված 46 դպրոց, որոնք ընտրվել են հանրապետության ուժեղացման ենթակա 377 դպրոցներից:


Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ տեղադրելով նաև «Կառուցենք Հայաստանը նորովի» անունով տեսանյութ:


Նա, մասնավորապես, նշել է. «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի հետ կնքված վարկային պայմանագրի հիման վրա:


Ծրագրի շրջանակներում առաջնահերթ կկառուցվի առավել վտանգաված 46 դպրոց, որոնք ընտրվել են հանրապետության ուժեղացման ենթակա 377 դպրոցներից:


Ներկայումս ընթացքի մեջ են 7 դպրոցների կառուցման աշխատանքները, որոնցից 2-ը` Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցը և Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը, այս պահին գտնվում են ավարտական փուլում»:



 

Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները