Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Ինչպես հայտնել է ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, ներկայումս իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, իսկ թե ինչ պահանջներ են ներառված լինելու դրանում կմանրամասնվի ավելի ուշ: Հիշեցնենք, նախօրեին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը: Վերջինս հայտարարել է, որ որոշ հարցեր ունի նախարարին, սակայն Թորոսյանը լքել է ասուլիսի դահլիճը: Ավելի ուշ առողջապահության նախարարը հայտարարել է, որ այդ ամենն իր դեմ պլանավորած արշավ է, որի հեղինակը Արմեն Մուրադյանն է: