23.11.2024
Երեք քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել՝ պահանջելով դադարեցնել ռեպրեսիվ գործելաոճը
prev Նախորդ նորություն

Եկել է միավորվելու ժամանակը. ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական երեք ուժերի՝ «Հայրենիք», Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Մեկ Հայաստան» կուսակցությունների հայտարարությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն:


«Մենք կիսում ենք բոլոր այն մտահոգությունները, որոնք տեղ են գտել ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանում է ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային ներուժով և համախոհությամբ մեր պետականությանն ուղղված մարտահրավերները հաղթահարելու կոչին:


Այո՛, ռեպրեսիվ գործելաոճը, շանտաժը և իշխանության ձախողումների մասին բարձրաձայնող ընդդիմադիրներին ամեն գնով լռեցնելու ապօրինի գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգում: Եկել է բոլոր առողջ ուժերի, գործիչների, անհատների և կազմակերպությունների ջանքերը միավորելու, օր օրի դեպի անդունդը գահավիժող մեր հայրենիքը փրկելու ժամանակը»: