Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զրուհի Բաթոյանը դիմել է 9-րդ ծրագրի շահառուներին՝ տեղեկացնելով, որ երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները: «Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որպեսզի խուսափենք բանկերում կուտակումներից և չվտանգենք քաղաքացիների առողջությունը:Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո»,- գրել է նախարարը Facebook-ի իր էջում: