15.04.2025
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.


« Ձերդ Գերազանցություն,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:


Ձեր ղեկավարմամբ Չինաստանի զարգացման և չին ժողովրդի բարգավաճման ապահովման գործը ձեռք է բերել հաստատուն ընթացք, որի փայլուն օրինակն է COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ ՉԺՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների և քայլերի իրականացումը:


Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը: 2019 թվականի մայիսին Չինաստան կատարած իմ այցի ընթացքում մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և այդ հանդիպմանը հաջորդած փոխանակումները համագործակցության տարբեր ոլորտներում նոր թափ են հաղորդել մեր հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:


Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու մեր պետությունների միջև համագործակցության վերընթաց զարգացումն առավել խթանելու նպատակով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Ձեր ընտանիքին և հարազատներին՝ երջանկություն ու բարօրություն»։


 

Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Թունյան
Հաջորդ նորություն next