1.08.2026
Տաս պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է, նրանցից մեկը 27 տարեկան է. նախարար
23.04.2020
Տաս պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է, նրանցից մեկը 27 տարեկան է. նախարար

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների քանակի աճի տեմպը գրեթե չի փոխվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացելով վիճակագրական տվյալներ: «Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ապրիլի 23-ի դրությամբ անելացել է 50-ով՝ հասնելով 1523-ի: Առողջացածների թիվն ավելացել է 26-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 659-ի: Փաստացի բուժվողները՝ 840, ընդհանուր թեստերը՝ 15 960, մահվան ելքերը՝ 24», - ասաց նա: Ծայրահեղ ծանր պացիենտները, նախարարի խոսքով, այս պահին 10–ն են: «Թոքաբորբով հիվանդների քանակը մոտ 230 է, արհեստական օդափոխության վրա՝ հինգ հոգի: Նրանցից միայն մեկն է, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան: Սակայն էլի ունի խրոնիկ բնածին հիվանդություն: Բժիշկներն ամեն ինչ անում են, որ նրա վիճակը կայունացնեն: Կարծես, թե հույսեր կան, որ կկարողանանք կյանքը փրկել», - ասաց նախարարը: Ընդհանուր առմամբ, նախարարի գնահատականով, կորոնավիրուսով վարակվողների աճի տեմպը մոտավորապես նույնն է: «Նույնն է, եթե նոր դեպքերի թիվը բաժանում ենք ընդհանուր դեքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով դեռևս ծանրաբեռնվածությունն այնպիսի չէ, որ խոսենք այլ տարբերակների անցնելու մասին, երբ թեթև դեպքերը տանը կմնան: Դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ թեթև դեպքերը հյուրանոցներում պահելու համար», - ասաց նախարարը: Նա հորդորեց բոլորին զգոնությունը չկորցնել, քանի որ նման առիթ չկա: Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին՝ Թորոսյանը մասնավորապես նշեց, որ հարևան Իրանում կորոնավիրուսով հաստատված նոր հիվանդացածների թիվն ամեն օր կրճատման միտում է դրսևորում: «Նույնը վերաբերում է նաև մահերին: Այնտեղ էլ սահմանափակումների թուլացումներ են տեղի ունենում, կարծես թե երկիրն անստիճանաբար վերադառնում է բնականոն հունին: Սակայն այստեղ էլ կա մեծ դեբատ, քանի որ խոսվում է երկրորդ ալիքի հնարավորության մասին: Եվրոպայում ևս գնում են աստիճանական թուլացումների, սակայն վստահ չեն, որ այն չի բերելու նոր բռնկումների», - եզրափակեց նա: