24.11.2024
Փոխվարչապետը հանդիպել է ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության հետ
prev Նախորդ նորություն

Մեկ օրում 13 մահ. կորոնավիրուսի համաճարակը շարունակվում է տարածվել

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ կրոնավիրուսային հինավդությունից մահացել է 13 մարդ: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:


«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է», - ասված է հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հայտնել էր, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:


«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած», - հայտնում են ԱՆ-ից։