ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ցավալի լուր. Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995թ. Ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Ցավակցում ենք Արմանի հարազատներին»,- գրել է նա։ Հիշեցնենք, նախօրեին Տավուշի մարզում՝ ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող էր վիրավորվել։