ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆյսբության իր էջում գրում է, որ կորոնավիրուսի 665 նոր դեպք է արձանագրվել։ «Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք։ Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց և իրենց շրջապատի առողջությանը: Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձեւավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»,- գրել է նա: