25.11.2024
Արցախի հարցում Փաշինյանը կարող է ուղիղ դիմել Ադրբեջանի ժողովրդին
prev Նախորդ նորություն

Ռոման Ամոյանի հանդեպ կատարվածը տհաճ է և անցանկալի. ՀԸՖ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (Wrestling - Armenia) հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ըմբիշ Ռոման Ամոյանի նկատմամբ ոստիկանության կողմից կոշտ կերպով բերման ենթարկելու փաստին։


«Սիրելի հայրենակիցներ, այն, ինչ կատարվեց երեկ՝ անվանի ըմբիշ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի մրցանակակիր Ռոման Ամոյանի հանդեպ, տհաճ է և անցանկալի:


Ռոման Ամոյանը տասնյակ տարիներ ամենաբարձր հարթակներում պատվով է պահել Հայաստանի անունը, նրա հաղթնակների շնորհիվ բազմիցս վեր է խոյացել մեր եռագույնը՝ հաճախ Հայոց օրհներգի հնչյունների ներքո:


Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր բռնություն, սակայն աներկբա է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը»,- նշվում է ՀԸՖ-ի հայտարարությունում:


Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱԺ-ի մոտից մի խումբ ոստիկաններ բռնության գործադրմամբ բերման էին ենթարկել անվանի ըմբիշ Ռոման Ամոյանին: