4.04.2026
Քաղաքական պատվերով հետապնդումներ չեն կարող լինել. Արարատ Միրզոյան
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովը հավանություն տվեց Ծառուկյանին ազատազրկելու միջնորդությանը

Խորհրդարանն այսօր՝ հունիսի 16-ին, հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությանը։


Փակ քվեարկությամբ միջնորդության բավարարմանը կողմ է հանդես եկել 87 պատգամավոր։ «Լուսավոր Հայաստան»-ն ու ԲՀԿ-ն քվեարկությանը չեն մասնակցել։


Ավելի վաղ խորհրդարանը քննարկել և քվեարկել էր Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ «Իմ քայլը» խմբակցության 86 անդամներն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը «կողմ» էին քվեարկել։


Ծառուկյանն անցնում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքերով հարուցված քրեական գործով։ Ներկա պահին Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում մասնակցում է հարցաքննության։


 

Երեք քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել՝ պահանջելով դադարեցնել ռեպրեսիվ գործելաոճը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար