4.04.2026
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է՝ սահմանելով 4.5%
prev Նախորդ նորություն

Քաղաքական պատվերով հետապնդումներ չեն կարող լինել. Արարատ Միրզոյան

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագաիկ Ծառուկյանի շուրջ կատարվողը գործընթացն իրավական է և շատ կարևոր է այն չքաղաքականացնելը: Պետք է տարանջատել իրավական և քաղաքական գործընթացները: Այդ մասին Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:


Նրա խոսքով, Հայաստանը ժողովրդավար պետություն է և քաղաքական պատվերով հետապնդումներ չեն կարող լինել: «Ես դա բացառում եմ», - ասաց նա՝ պատասխանելով ընդդիմախոսների հայտարարություններին առ այն, թե գործ ունեն քաղաքական պատվերի հետ, որը 2015 թ. դեպերի կրկնությունն է:


«2015-ին եղել է կոմպրոմատների միջոցով լռեցնելու փորձ: Այնուհետև եկել են պայմանավոևվածության: Մենք չենք գնացել նման կուլիսային գործընթացների: Ինչ կատարվում է, կարատվում է բաց և ձեր աչքի առաջ», - ասաց նա՝ հավելելով, որ եթե լինի ԱԺ համաձայնություն եւ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից, պետք է լինի դատական գործընթաց:


«Ինչպես ցանկացած այլ դատական գործընթացի պարագայում, ցանկացած ՀՀ քաղաքացի իրավունք ունի պայքարել ցանկացած անձի ազատության համար, ինչպես դա թույլ է տալիս օրենսդրությունը: Դրանք եւ փաստաբաններն են, եւ գուցե աջակիցների խումբ կա, որ հավատացած է նրա անմեղությանը եւ անհրաժեշտ է համարում պայքարել օրինական միջոցներով:


Անշուշտ այստեղ կա համավարակի գործոնը եւ այս արտակարգ դրությունը որոշակի շտկումներ է մտցնելու բոլոր քաղաքացիների վարքում: Մենք չենք կարող այդ սահմանափակումներն անտեսել»,-ասաց նա:


 


 

Ազգային ժողովը հավանություն տվեց Ծառուկյանին ազատազրկելու միջնորդությանը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար