ՌԴ Պաշտպանության նախարարության պատվիրակությունը, փոխնախարար Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ, նախօրեին՝ օգոստոսի 12-ին, այցելել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան: Այցի ընթացքում փոխնախարարը ծանոթացել է բազայի ստեղծման պատմությանը, գործունեությանն ու առօրյային: Նրան ցուցադրվել է նաև ժամանակակից ռազմատեխնիկան: