20.04.2025
Մարուքյանը շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին. Վանեցյան
prev Նախորդ նորություն

Մայիսին տնտեսական անկումը կազմել է 12,8 տոկոս. շինարարությունը կրճատվել է 27 տոկոսով

Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 12,8 տոկոսով, իսկ հունվար-մայիսին 3,9 տոկոսով։


ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տարվա առաջին 5 ամսվա նախնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները, փոխանցում է տնտեսական նորությունների մասնագիտացված EconoMood կայքը։


Հատկանշական է, որ մայիսին ապրիլի համեմատ արդեն տնտեսությունում ակտիվություն է նկատվում՝ 13,3 տոկոս, ինչը պայմանավորված է սահմանափակումների թուլացմամբ։


Մայիսին անկում է գրանցվել բոլոր ճյուղերի գծով, մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 4 տոկոսով, շինարարության ծավալը՝ 27 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 18,4 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 19,4 տոկոսով։


Առաջին հինգ ամսվա կտրվածքով աճել է միայն արդյունաբերական արտադրանքի ծավալը և էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ մնացած ճյուղերի գծով անկում է գրանցվել։


Արտաքին առևտրաշրջանառության գծով անկումը մայիսին կազմել է 17,3 տոկոս, ընդ որում արտահանումը կրճատվել է 8,7 տոկոսով, ներմուծումը՝ շուրջ 22 տոկոսով։ Միջին ամսական աշխատավարձն աճել է 6,8 տոկոսով, իսկ գնաճը կազմել 1,2 տոկոս։

Հորդորում ենք դուրս չգալ լիազորությունների շրջանակից. ՍԴ 4 դատավորների հորդորը նախարարին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար