ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարել է, որ 100 քաաղաքացուց 98-ը կողմ է սահմանադրական բարեփոխումներին: Այս մասին նա հայտարարել է ԱԺ ճեպազրույցների ժամանակ: Այդ կոնտեքստում նա հերքել է լուրերը, թե հանրաքվեի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը ցածր է: Ավելին՝ նա խորհուրդ է տվել ընդդիմադիրներին դուրս գալ սոցիալական ցանցերի տիրույթից ու տեսնել, որ երկրում «ոչ միայն ֆեյքերն են իրենց հայհոյում կամ չեն սիրում, այլ նաև իրական քաղաքացիները»: Նա նաև վստահություն է հայտնել, որ հանրաքվեի անցկացմանը չի խանգարի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը. «Այս պահին նման նախադրյալներ չեն տեսնում»,- հավելել է պատգամավորը: