10.10.2024
Ալեքսանդր Սարգսյանը վերականգնել է 54 մլն դրամ
prev Նախորդ նորություն

«Լուսավոր Հայաստանը» չմիացավ ԲՀԿ-ի ստորագրահավաքին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի միանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու ստորագրահավաքին: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՀկ նախագահ Էդմոն Մարուքյանը:


Նա պարզաբանեց, որ իրենք ևս կդիմեն ՍԴ, բայց ավելի ուշ.


«Կա պնդում, որ այս ամենը առնչություն ունի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության հետ, որը նախատեսված է հուլիսի 7-ին: Որպեսզի որևէ ձևով չմիջամտենք այս գործընթացին, այսինքն չընկալվի, որ մենք նույնպես փորձում ենք միջամտել այս գործընթացին, հիմա մենք դիմումի վրա կաշխատենք, կուժեղացնենք այն մինչև այն պահը, երբ այդ գործով նիստը տեղի կունենա ու կավարտվի, որից հետո ՍԴ կմուտքագրենք հակասահմանադրական ճանաչելու հետ կապված մեր դիմումը: Սա մոտավորապես օրերի խնդիր է»,- ասաց նա՝ հավելելով, որ ԼՀԿ-ն գործընթացը պահպանելու է միայն իրավական տիրույթում ու թույլ չի տալու, որ կողմերից մեկն ի շահ ծառայեցնի այս գործընթացը:  


«Մենք այս գործընթացում դիտարկելու ենք միայն իրավական կողմը և չենք խառնելու քաղաքական գործընթացները կողմերից որևէ մեկի դիրքերը ուժեղացնելու համար»,- հավելեց Մարուքյանը:


 


 

Կառուցենք Հայաստանը նորովի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները