5.10.2024
Նախագահը ստորագրեց իր ստորագրության անհրաժեշտությունը վերացնող օրենսդրական փոփոխությունը
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Սարգսյանը վերականգնել է 54 մլն դրամ

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոսիկանապետ Լյովա Երանոսյանի և այլ պաշտոնատար անձանց գործով պետությանը պատճառված 114 միլիոն դրամ վնասի մի մասը՝ 54 միլիոնը վերականգնել է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հատուկ քննչական ծառայության քննիչ Խորեն Մեժլումյանը, ով հարցաքննել է Վլադիմիր Գասպարյանին։


Ըստ իրավապահների՝ 1997-2011 թվականներին Վլադիմիր Գասպարյանը՝ զբաղեցնելով Զինվորական ոստիկանության վարչության պետի, ապա` պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում։ Նա, մասնավորապես, մի զինծառայողի թույլ է տվել իր պարտականությունները կատարելու փոխարեն Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ վարորդ աշխատել, իսկ երկու այլ զինծառայողներ եղել են նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները։


ՀՔԾ-ի պնդմամբ՝ այս ապօրինի ծառայությունների դիմաց վերջիններս պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 մլն դրամ աշխատավարձ։ Այս դրվագով նախկին ոստիկանապետ Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ:


«Նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 միլիոնը, դրանից 54 միլիոնը վերաբերում էր Ալեքսանդր Սարգսյանի կողմից վերականգնված գումարին: Այնտեղ վերականգնված գումար կա նաև կապված Վլադիմիր Գասպարյանի դստեր կողմից Ոստիկանության զորքերում ծառայության չգնալու, սակայն վարձատրվելու դրվագին: Այդ դրվագով ևս պետությանը պատճառված ավելի քան 8 միլիոն դրամը վերականգնվել է նախաքննության ընթացքում դստեր կողմից», - ասաց Խորեն Մեժլումյանը:

«Լուսավոր Հայաստանը» չմիացավ ԲՀԿ-ի ստորագրահավաքին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները