8.04.2026
Մեկնարկում է սփյուռքի մասնագետների համար «իԳործ» ծրագիրը. Սինանյանը մանրամասնում է
06.03.2020
Մեկնարկում է սփյուռքի մասնագետների համար «իԳործ» ծրագիրը. Սինանյանը մանրամասնում է

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել պետության կառավարման գործում սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավմանը և մասնագիտական հայրենադարձության գործընթացի ակտիվացմանը: Ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր նախարարություններում և կառավարությանն առընթեր մարմիններում՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործում: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ մագիստրոսի կամ ավելի բարձր գիտական աստիճան: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մասնակիցներին կտրամադրի ավիատոմս և 336 հազար դրամ գումար՝ կեցության ծախսերը հոգալու համար: Ծրագիրը կտևի մեկ տարի և կմեկնարկի հուլիսի 1-ից: ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացնում ծրագրի մանրամասները: