23.11.2024
Ավելի քան 21 հազար. անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 418 նոր դեպք
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսից մահերի թիվը հասավ 372-ի. մեկ օրում 12 մահ է գրանցվել

Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է 12 մահ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:


«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 126 է», - ասված է հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ յունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից 10144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 98117 թեստավորում:


«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք և 1013 առողջացած», - ասված է հաղորդագրության մեջ։