27.09.2024
Կորոնավիրուսից մահերի թիվը հասավ 372-ի. մեկ օրում 12 մահ է գրանցվել
prev Նախորդ նորություն

Պուտինը բարձր է գնահատել ՀՀ-ՌԴ կապերի զարգացման հարցում Արմեն Սարգսյանի շահագրգռությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանք է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:


Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.


«Մեծարգո Արմեն Վարդանի,


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ։


Ռուսաստանում բարձր են գնահատում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր ակտիվ շահագրգռությունը։ Համոզված եմ, որ երկկողմ կառուցողական համագործակցության հետագա ընդլայնումը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը համապատասխանում են մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին։


Հարգարժան Արմեն Վարդանի, անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»։


 


 

Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել
Հաջորդ նորություն next
 Գնել Սանոսյանն Իրանի դեսպանի հետ այցելել է Սյունիքի մարզում կառուցվող «Նորավան» ենթակայան
27.09.2024
Գնել Սանոսյանն Իրանի դեսպանի հետ այցելել է Սյունիքի մարզում կառուցվող «Նորավան» ենթակայան