20.04.2025
Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն՝ գնալով խմբակային, ծանր հանցագործության. Վանեցյան
prev Նախորդ նորություն

Հրդեհներ, ինքնասպանություններ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 15-21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 188 հրդեհի, հինգ ուժեղ կարկուտի, յոթ ուժեղ քամու, մեկ որոնողափրկարարական դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ութ ինքնասպանության փորձ, 76 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 109 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի:


Արձանագրվել է թունավորման վեց դեպք:


Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է տասը մահ:


Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:

Երևանում արև, հանրապետությունում՝ կարճատև անձրև և ամպրոպ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար