Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարական կտա: Այս մասին Վանաձորում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ստորագրել է համապատասխան միջնորդագիրը: Նրա խոսքով, ՀՀ նախագահի կողմից համապատասխան հրամանագիրը առաջիկայում կստորագրվի։ «Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ մի քանի քննարկումների ընթացքում և փոխադարձ համաձայնությամբ։ Մի քանի սցենարներ ենք քննարկել», - հայտարարեց Փաշինյանը։ Նշենք, օրերս մամուլը գրեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի պահանջ է ներկայացրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին: Ավելի ուշ ԱԱԾ-ն հերքեց այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։