23.11.2024
Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը
prev Նախորդ նորություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեզ Յանշային՝ Ազգային տոնի առթիվ:


Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովենիայի բարեկամ ժողովրդին Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։


Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը երկկողմ ձևաչափում և Եվրոպական միության հետ մեր գործընկերության շրջանակներում։


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի սերտացնել և ամրա¬պնդել մեր երկկողմ օրակարգը, որին լրացուցիչ խթան կարող է հաղորդել նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։


Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։