23.11.2024
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում 1.5 մլն տրամադրել Արցախում ականազերծման ծրագրին
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանը ՍԴ-ից հետ է կանչում իր դիմումները. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները որոշել են հետ կանչել Սահմանադրական դատարանից երկրորդ նախագահի գործով երկու դիմումները: Այդ մասին ՍԴ շենքի դիմաց այսօր՝ հունիսի 25-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:


Նա նկատեց, որ Քոչարյանի դիմումները ՍԴ-ից հետ վերցնելու որոշումը կայացրել են Ազգային ժողովում օրեր առաջ ընդունված սահմանադրական փոփոխությունների հետո: «Այդ փոփոխությունները խորհրդարանական երկու խմբակցությունները (ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան») հաստակ որակեցին «ապօրինի», իսկ մեկ խմբակցությունը դիտարկեց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործը որպես պառլամենտարիզմը պաշտպանելու նախապայման: Ուստի մենք որոշեցինք հետ կանչել մեր դիմումները և չմասնակցել այս գործընթացին», - ասաց Օրբելյանը:


Նրա խոսքով, որոշում կայացվել է փաստաբանական թիմի ու Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած քննարկման արդյունքում: «Որոշեցինք հետ վերցնել մեր դիմումները, որոնք վերաբերում էին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համապատասխանությանը սահմանադրությանը: Նախագահի հետ այսօր քննարկում ունեցանք, որի ժամանակ նա հստակ ասաց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման խոչընդոտներ պետք է լինեն, ապա ինքը պահանջելու է հետ վերցնեն դիմումները», - տեղեկացրեց փաստաբանը:


Նա փոխանցեց նաև բոլոր քաղաքական ւոժերին ուղղված Ռոբերտ Քոչարյանի պահանջն ու խնդրանքը՝ իր և փաստաբանական թիմի անունը չշոշափել սահմանադրության հետ կապված գործընթացներում:


Նրա խոսքով, այս գործընթացի հետ, որին քաղաքական մի շարք ուժեր անվանում են սահմանադրական կարգի տապալում, իրենք չեն ցանկանում որևէ առնչություն ունենալ: «Մենք որպես կողմ ունենք մի գործիք, դա այն է, ինչ այսօր անում ենք, ուրիշ գործիք, ուրիշ տարբերակ չունենք», - ասաց նա՝ հավելելով, որ դիմումները ներկայացելու կամ հետ վերցելու որոշումը կապ չունի ՍԴ կազմի հետ:


«Ինչ կազմ ուզում է թող քննարկի դիմումները: Մենք տեսնում ենք, որ ԱԺ խմբակցություններից մեկը Սահմանդրության երաշխավորման և պառլամենտի իրավունքներն ու պարտականություններն ապահովելու համար ՍԴ դիմելը, չգիտեմ ինչու, կապել է այսպես կոչված Քոչարյանի գործ քննության հետ: Իսկ մենք ասում ենք, եթե պառլամենտարիզմի կայացմանը խոչընդոտում ենք մենք, ապա մեզնից հասնող բոլոր գործողություններն անում ենք: Մենք այլ գործիքակազմ, քան դիմումը հետ վերցնելն է, չունենք», - ասաց նա:


Նշենք, որ Քոչարյանի պաշտպանների դիմումը վերաբերում էր 300.1 հոդվածի սահմանադրականությանը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը: ՍԴ-ն որոշել է դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը։