Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Նա նաև թվարկել է, թե ինչ է Հայաստան բերվելու. ✅120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,✅2 թթվածնի մատակարարման կայան,✅60 000 հատ թեստ,✅60 000 հատ բժշկական դիմակ,✅ 280 000 հատ պաշտպանիչ դիմակ,✅20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,✅100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ: «Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ: Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին: Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը»,- գրել է Ավինյանը: