24.11.2024
Հայաստանում խոսել են Թուրքիայի հետ սահմանի բացման հեռանկարների մասին
prev Նախորդ նորություն

Միայն թույլտվությամբ. ԱԱԾ-ն փակեց Սյունիքի սահմանամերձ տարածքները ԶԼՄ–ների համար

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը տեղեկացնում են, որ այսուհետ Սյունիքի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ–ները պետք է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։


«Ստեղծված օպերատիվ իրավիճակով եւ անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաեւ էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»,– ասված է տարածված հայտարարությունում: