Փետրվարի 11-ից 12-ը 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական տեսական պարապմունքներ։ Ինչպես հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, ստուգվել են մարտավարական տարբեր իրավիճակներում զինծառայողների գործողություններն ու տեխնիկական միջոցներից օգտվելու հմտությունները։