ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումն ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Կողմերը կարծիք են հայտնել, որ թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունություն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի և արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: