23.11.2024
Առաջիկայում Իրանի պատգամավորական պատվիրակություն կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն չառաջադրեց Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում. Մարուքյանը հիշեցնում է Սարգսյանին

ԱԺ "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շարունակում է քննարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը: Այս անգամ պատգամավորը ուշադրությունը սևեռել է Սարգսյանի այն հայտարարության վրա, թե իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին։

«Ես, որպես 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, հիշում եմ, որ «Հանրապետական» խմբակցությունը չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում և մայիսի 01-ին չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին։

2018թ. մայիսի 08-ի ընտրությանը «Հանրապետականը» կրկին չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, այլ փոխարենը՝ «Հանրապետական» խմբակցության մի խումբ պատգամավորների, «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների քվեարկությամբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։

Եվ ըստ այդմ՝ Հայաստանում իշխանությունը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին»,- Facebook-ի իր էջում գրել է Մարուքյանը։