ՀՀ առողջապահության նախարարությունը առաջարկելու է կառավարությանը երկարացնել արտակարգ դրությունը երկրում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց գերատեսչության Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով, իրենք կառաջարկեն, իսկ կառավարությունը որոշում կայացնելուց հետո կհայտնի հանրությանը, թե ինչ որոշում է ընդունվել: VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել մինչև ապրիլի 14-ը: