ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ հայտարարեց, որ այսօր առավոտյան կորոնավիրուսի մահվան դեպք է գրանցվել: «Մահացած քաղաքացին 81 տարեկան էր, ուներ ծանր հիվանդություններ»,- ասաց նա: Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է արդեն 12 քաղաքացի: VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է ապրիլի 10-ի դրությամբ կազմել է 937: