Երկրաշարժ Հայաստանում. Երևանում զգացվել են ուժեղ ցնցումներ
15,30-ի սահմաններում երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում:
Ըստ նախնական վարկածի՝ Երևանում ուժգնությունը կազմել է ավելի քան 5 բալ: Այս պահին բազմաթիվ երևանցիներ շենքերը լքել են՝ վախենալով հետցնցումներից:
թարմացում ըստ 15,54-ի
Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: