22.11.2024
Կաթողիկոսը տեսակապով հանդիպել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

Փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել:


Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել եւս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:


Որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու:


Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյուններ: