23.11.2024
Ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն չի ապահովելու Սյունիքի անվտանգությունը. Աբրահամյան

Ադրբեջանի հետ որեւէ պայմանավորվածություն, փաստաթուղթ, միջազգային երաշխիք չի ապահովելու Սյունիքի անվտանգությունը, եթե Ադրբեջանի հետ սահմանագիծը ապահոված չէ անվտանգային անհրաժեշտ համակարգերով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:


"Սյունիքի աշխարհագրական դիրքը, նշանակությունը, ռելեֆը, Ադրբեջանի մխրճված լինելու հանգամանքը, ենթակառուցվածքների դասավորությունը մեզ ստիպում են անվտանգային ոչ ստանդարտ լուծումների գնալ՝ տեխնիկական միջոցների տեղակայումից մինչեւ համապատասխան պատրաստություն անցած մոբիլ ստորաբաժանումների կազմավորում։


Սյունիքի հատվածում բոլոր լուծումները պետք է պլանավորվի տարբեր ժամանակային կտրվածքով, որոշ խնդիրներ հրատապ կարգավորում են պահանջում",- գրել է նա։