Որևէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունն անընդունելի և դատապարտելի է. քաղաքապետ
Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող՝ հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը: Որեւէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
"Երեւանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաեւ երեւանցի լինելու պատվաբեր կոչումը, եւ որեւէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը:
Հուսով եմ, իրավապահ մարմինները արագ եւ համարժեք արձագանք կտան",- ասված է հայտարարության մեջ:
VERELQ—ը հիշեցնում է, որ անհայտ անձիք պղծել են Երևանում կենտրոնում տեղակայված Հայ և հրեա ժողովրդների Եղեռնի հիշատանին նվիրված հուշաքարը: