24.11.2024
Երևանը ծանուցվել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Վահան Բադասյանի խափանման միջոցը փոխվել և նա ազատ է արձակվել

Վահան Բադասյանի խափանման միջոցը փոխվել և նա ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:


"Ելնելով նախաքննության ընթացքում իրականացված քննչական, դատավարական գործողությունների և 10.02.2021թ. ստացված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունների կատարման արդյունքներից, հաշվի առնելով իր գործողությունների հակաիրավական բնույթ ունենալու հանգամանքը գիտակցելու, դրանք պահի ազդեցության տակ կատարած լինելու, ազատության մեջ մնալու դեպքում պատշաճ վարքագիծ դրսևորելու պարտավորվածության վերաբերյալ Վահան Բադասյանի կողմից ցուցմունքով տրված հավաստիացումները, ինչպես նաև նրա ընտանեկան դրությունը, պատերազմական գործողություններին մասնակցությունը և առողջական վիճակը՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազ Գևորգ Սարգսյանի կողմից կայացվել է Վահան Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանամն միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում",- գրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 28-ին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում Բադասայանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Հաջորդ օրը նա բերման ենթարկվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց: