4.11.2026
Արա Այվազյանը և բարոնուհի Քոքսը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
27.04.2021
Արա Այվազյանը և բարոնուհի Քոքսը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ապրիլի 27-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Միացյալ Թագավորություն-Հայաստան բարեկամության խմբի համանախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ, ով Հայաստանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ողջունելով բարոնուհի Քոքսին՝ Արա Այվազյանը խորին երախտագիտություն հայտնեց այս օրերին հայ ժողովրդի հետ համերաշխության և երկարամյա հայանպաստ գործունեության համար: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։ Կողմերն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: