ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթից հետո դուրս եկավ ԱԺ-ից և երբ մոտենում էր իր մեքենային նրան մոտեցան ԱԱԾ աշխատակիցները: ԱԱԾ-ականները տեղեկացրեցին Ծառուկյանին, որ վերջինս պետք է իրենց հետ գնա: Ծառուկյանը, սակայն, հրաժարվեց նստել իրենց մեքենան, և բանակցելուց հետո ԱԱԾ աշխատակիցներից մեկը նստեց Ծառուկյանի մեքենան: VERELQ-ը հիշեցնում է, որ ԱԺ-ն դեռ քննարկում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: