24.11.2024
Բժշկական համալսարանի գույքը հանձնվել է «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնին
prev Նախորդ նորություն

Բաքվում գտնվող հայ գերիները Կարմիր խաչի միջոցով տեսահաղորդագրություններ են փոխանցել

Ադրբեջանում գտնվող հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հնարավորություն են ստացել տեսահաղորդագրություններ փոխանցել իրենց ընտանիքներին: Այս տեղեկատվությունը VERELQ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ 


Նա նշեց, որ նման կապի միջոցն առաջին անգամ է գործարկվել: Ադրբեջանում պահվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ, իսկ տեսագրությունները կատարվել են վերջին հանդիպումներին ու փոխանցվել ընտանիքներին:


"Նման հնարավորություն ընձեռվել է այն անձանց, ում գերեվարման փաստը հաստատել է Ադրբեջանը",- ասաց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանում պահվում է 200-ից ավելի հայ գերի, նրանց թվում թե՛ զինծառայողներ են, թե՛ խաղաղ բնակիչներ: Կան նաև կանայք:


Մինչդեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ բոլոր գերիներին փոխանցել է Հայաստանին: