Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Ստեփանյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։ VERELQ-ը հիշեցնում է, որ օրերս Նարեկ Մկրտչյանը վայր էր դրել ԱԺ պատգամավորի մանդատը: