23.11.2024
«Հայոց Եկեղեցու պատմությունը» ողջ ծավալով պետք է լինի պարտադիր առարկաների ցանկում
prev Նախորդ նորություն

Տիգրան Ավինյանն ու Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին AstraZeneca-ով

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով: Ավանեսյանը պատվաստումը ստացավ լրատվամիջոցների ներկայությամբ՝ դրանից առաջ անցնելով անհրաժեշտ զննում: Դրանից հետո Ավինյանն ու Ավանեսյանը զրուցեցին լրագրողների հետ:


Բացված մեկ սրվակով կարող է պատվաստվել 10 անձ: Ավինյանը նշեց, որ պատվաստվել են հենց AstraZeneca-ով, քանի որ ամենաշատ սուտ լուրեր հենց այս պատվաստանյութի մասին են տարածվում:


Հայաստանում AstraZeneca-ով պատվաստումները նախատեսված են (առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 436-Ա հրամանով) սահմանված բոլոր ռիսկի խմբերի` 55 և բարձր տարիքի անձանց համար: Սակայն օրեր առաջ փոփոխությամբ սահմանվել է, որ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: