11.09.2026
Տիգրան Ավինյանն ու Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին AstraZeneca-ով
prev Նախորդ նորություն

Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ի պատասխան Նովրուզի և արեգակնային Նոր տարվա առիթով Հայաստանի նախագահի հղած շնորհավորական ուղերձի: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:


Նամակում մասնավորապես ասվում է. «Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, հաշվի առնելով երկու երկրների միջև վաղեմի կապերը և առկա կարողությունները՝ ընդհանուր շահերն ապահովելու, տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու և համաշխարհային արդարություն հաստատելու ուղղությամբ, առավել կզարգանան և կամրապնդվեն»:

ՀՀ-ի և Շվեյցարիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ