Նիկոլ Փաշինյանի պահանջով մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Վանաձոր մայրուղին: Իջևանցիները ևս պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Այս րոպեներին նաև Իջևանի բնակիչներն են փակել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, փակ է նաև Վանաձոր- Դիլիջան ավտոճանապարհը։ Հանրապետության հրապարակում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը: Դրա ընթացքում ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ գործադուլ են հայտարարել Վանաձորի մի շարք բենզա և գազալցակայաններ։ Գործադուլ է հայտարարել «Վաբատեքս» ցանցերի գործարանը և ամբողջ կոլեկտիվով մասնակցում է հանրահավաքին»,– ասաց նա։ VERELQ-ը հիշեցնում է, որ "Հայրենիքի փրկության շարժումն" այսօր՝ դեկտեմբերի 22-ը հայտարարել է համահայաստանյան գործադուլի եւ դասադուլի օր։