8.04.2025
Դուք արեցիք ամեն ինչ Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Սարգսյանը նամակ է հղել Փելոսիին
prev Նախորդ նորություն

Երկար դադարից հետո տեղի կունենա «Արցախի Ձայներ» խմբի բարեգործական համերգը

Երկար դադարից հետո մայիսի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Արցախի Ձայներ» խմբի բարեգործական համերգը, որին կմասնակցեն նաև Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Միքայել Ոսկանյան Տրիոն, Գոռ Սուջյանը, Սևակ Խանաղյանը, Դավիթ Ամալյանը, Անետ Աղաբեկյանը, Կարեն Բոկսյանը և այլք։


«Արցախի ձայների» համերգային մասը բեմադրված է նոն-ստոպ մյուզիքլային ոճով, իսկ երկրորդ մասում արդեն հյուրերը հանդես կգան: Համերգի կազմակերպիչը Mezzo Production-ն է:


«Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը, խոսելով երեկոյի մասին, նշել է, որ համերգային ծրագիրը շատ հագեցած է լինելու։ Հին և սիրված գործերի հետ նաև նորերը կլինեն, որոնցից մեկը պատերազմից հետո ծնված երգ է, որն իրենց էմոցիաներն ու տրամարությունն են փոխանցում կատարվածի մասին։

Ծրագրում կա մի մաս, որին 7-11 տարեկան 4 սկսնակ երեխա է մասնակցում:

Արմեն Սարգսյանը նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը