11.09.2026
«Ազատություն հայ ռազմագերիներին». ակցիա ԱԺ-ի և դեսպանատների դիմաց
prev Նախորդ նորություն

Դուք արեցիք ամեն ինչ Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Սարգսյանը նամակ է հղել Փելոսիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Նամակում մասնավորապես ասված է.


«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միացավ ԱՄՆ Կոնգրեսին և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ընդգծելով, որ «տեղի ունեցածը այլևս երբեք չպետք է կրկնվի»: Մենք անկեղծորեն երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր նվիրվածության, եռանդի և բարոյական կամ ցանկացած այլ աջակցության միջոցով իրականացրեցին դա և նպաստեցին արդարության վերականգնմանը:


Դուք և Ձեր թիմը մշտապես բարձրաձայնել եք, որ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բարբարոսությունը ցեղասպանություն էր: Ձեր արժեքներին հավատարիմ մնալով՝ արեցիք ամեն ինչ հասնելու Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը և հիշատակմանը: Շնորհակալություն, տիկին խոսնակ»:


 


 

Երկար դադարից հետո տեղի կունենա «Արցախի Ձայներ» խմբի բարեգործական համերգը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ